«Լուսադարան» հայկական լուսանկարչության հիմնադրամը
հրավիրում է երիտասարդ գիտաշխատողների` մասնակցելու հայ լուսանկարչության պատմությանը նվիրված մեծածավալ հետազոտական նախագծի իրականացմանը
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Աշխատատեղին զբաղեցնելու հավակնորդների պարտականությունների մեջ են մտնում.
Վեցամսյա ծրագրի շրջանակներում՝ նախագծի տնօրենի վերահսկողության ներքո, կատարել հետազոտական, հավաքչական, համակարգային, ինչպես նաև վերլուծական աշխատանքներ։
Գիտաշխատողի առաջադրանքներից և պատասխանատվություններից են՝
- Հետազոտություններ անցկացնել արխիվներում, գրադարաններում և ինտերնետային կայքերում
- Համակարգել և ճշտել փաստագրական տվյալներ մատենագրական և արխիվային նյութերի հիման վրա
- Կատարել փաստագրական հարցումներ արվեստագետներից և նրանց ընտանիքներից
- Կազմել համառոտ կենսագրական ակնարկներ և հոդվածներ
- Համակարգել և համալրել նախագծի արխիվը
- Պատասխանել նախագծի հետ կապված հարցումներին
- Այցելել նախագծին առնչվող ցուցահանդեսներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ
- Կատարել վարչական բնույթի աշխատանքներ (օրինակ՝ վիզուալ նյութերի սքան, տպագրություն, համակարգում և այլն)
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բակալավրի գիտական կոչում
- Արվեստի պատմության իմացություն, արվեստաբանության ոլորտի մասին առնվազն տարրական գիտելիքներ
- Հետազոտական աշխատանքի փորձ
- Հայոց լեզվին լիարժեք տիրապետում
- Անգլերենին լիարժեք կամ մասնակի տիրապետում (ռուսերենը ցանկալի է, բայց ոչ պարտադիր)
- Համակարգչային ծրագրերի (word, excel, ցանկալի է նաև` photoshop) իմացություն
- Մանրամասների և փաստերի հանդեպ ուշիմ վերաբերմունք
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Նախաձեռնողականություն և ինքնակազմակերպչական ձիրք
Աշխատանքը լինելու է պայմանագրային, շաբաթական քսան ժամվա կտրվածքով և ազատ գրաֆիկով։
Կարող եք ձեր հետաքրքրությունը հայտնել` ուղարկելով համառոտ կենսագրական/աշխատանքային փորձի նկարագրություն և կոնտակտային տվյալներ հետևյալ էլեկտրոնային հասցեով`
vigen@lusadaran.org
Դիմումներն ընդունվում են մինչև 2016 թ. հունվարի 20-ը: